Մարդու իրավունքների տուն, Իրավապաշտպանները հեղափոխական գործընթացներում. Հատուկ զեկույց

hrhr
Հաշվի առնելով 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած նշանակալից իրադարձությունները, մասնավորապես՝ «Թավշյա հեղափոխությունը» և դրան նախորդած ու հաջորդած գործընթացները, «Հյուման ռայթս հաուս Երևան» իրավապաշտպան ոչ առևտրային կազմակերպությունների միությունը ներկայացնում է «Իրավապաշտպանները հեղափոխական գործընթացներում» վերտառությամբ հատուկ զեկույցը։ Զեկույցն անդրադառնում է սույն թվականի մարտի 31-ից մինչ օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում1 Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին՝ դիտարկելով դրանք իրավապաշտպանների, ակտիվիստների ու լրագրողների գործունեության, այդ գործունությունը խոչընդոտելու և (կամ) սահմանափակելու, ինչպես նաև առանձին խմբերի ներկայացուցիչներին թիրախավորելու դեպքերի համատեքստում։ Զեկույցը մասնավորապես առնչվում է ուսանող-ակտիվիստների, կին իրավապաշտպանների ու ակտիվիստների, վերոնշյալ իրադարձությունները լուսաբանող լրագրողների, այդ անձանց շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբանների, ՄԻԱՎ-ով ապրող անձանց, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանների, բնապահպանների, ինչպես նաև խաղաղաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ու անհատների գործունեությանը։ Նշված խմբերի գործունեությունը սահմանափակելու, խոչընդոտելու, նրանց թիրախավորելու կոնկրետ դեպքերի նկարագրությունից բացի, զեկույցը ներկայացնում է նաև հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններում նրանց ունեցած դերն և մասնակցության դրդապատճառները, հեղափոխությունից հետո նրանց առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները, ինչպես նաև առանձին ոլորտներում արձանագրված դրական տեղաշարժերը։

Զեկույցը կարդալ այստեղ
3 Դեկտեմբերի, 2019