ԿՌԿՀ համահիմնադիր Լարա Ահարոնեանը ելույթ է ունենում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից կազմակերպված «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» վերտառությամբ հանրային քննարկմանը:
…
2020թ. հունվարին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հանրային լսմանն ընդառաջ, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը միավորում է ավելի քան 60 հասարակական կազմակերպություն, Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում երկու թեմատիկ զեկույցներով ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ քաղաքացիական հասարակության մշտադիտարկման ամփոփ արդյունքները: Զեկույցի մշակման աշխատանքներում ներգրավվել է նաև Կանանց ռեսուրսային կենտրոնը` անդրադառնալով Հայաստանում կանանց հիմնահարցերին:
- 21 Դեկտեմբերի, 2019
- Posted by: Marine Akelyan
- Categories:


