Արագ արձագանքման աջակցություն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) և անկախ լրատվամիջոցներին

Մարդու իրավունքների տուն Երևանը ԱՅՐԵՔՍ Եվրոպայի հետ համատեղ «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է արագ արձագանքման դրամաշնորհների մրցույթներ։

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, անկախ ակտիվիստներին և անկախ լրատվամիջոցներին՝ շարունակելու իրենց գործունեությունը COVID-19-ի համաճարակի ընթացքում և դրանից հետո։

Մենք փնտրում ենք փոքր և միջին ՔՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների, որոնք տուժել են համաճարակից և ունեն աջակցության կարիք՝ իրենց աշխատանքը շարունակելու և այն արդյունավետորեն կազմակերպելու համար։

Մրցույթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության, ինչպես նաև տրամադրվող դրամաշնորհներին դիմելու հայտադիմումների ձևերը կարող եք գտնել կից։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ։

20 Հուլիսի, 2020