ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների տուն Երևանը «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպության (ERIM) հետ համատեղ իրականացվող «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհների մրցույթներ հետևյալ ուղղություններով՝

  • կարողությունների զարգացում
  • մեդիա արշավներ ու ջատագովություն։

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ու անկախ լրատվամիջոցներին՝ շարունակելու իրենց գործունեությունը COVID-19-ի համաճարակից հետո։

Կարողությունների զարգացման դրամաշնորհների համար մենք փնտրում ենք փոքր ու միջին ՔՀԿ-ների, որոնք ունեն կարողությունների զարգացման անհրաժեշտություն՝ իրենց աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

Մեդիա արշավների ու ջատագովության դրամաշնորհների մրցույթին կարող են դիմել այն ՔՀԿ-ներն ու անկախ լրատվամիջոցները, որոնք ունեն ծրագրի պահանջներին համապատասխան մեդիա արշավներ ու ջատագովություն իրականացնելու կարողություն։

Տոներով պայմանավորված՝ հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2023 թ․ հունվարի 23-ը։

Մրցույթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը, ինչպես նաև տրամադրվող դրամաշնորհներին դիմելու հայտադիմումների ձևերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ։

 

Մարդու իրավունքների տուն Երևան,

09 հունվարի 2023 թ․ 

19 Դեկտեմբերի, 2022