COP17-ին ընդառաջ՝ Հայաստանի իշխանություններին կոչ է արվում պաշտպանել բնապահպան իրավապաշտպաններին և պայքարել SLAPP-երի դեմ

Մարդու իրավունքների տուն Երևանը և Հյուման Ռայթս Հաուս հիմնադրամը COP17-ին ընդառաջ համատեղ հայտարարությամբ կոչ են անում Հայաստանի իշխանություններին ուժեղացնել բնապահպան իրավապաշտպանների պաշտպանությունը և արդյունավետ միջոցներ ձեռնարկել հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի՝ SLAPP-երի դեմ։

Կազմակերպությունները մտահոգություն են հայտնում, որ Հայաստանում բնապահպան իրավապաշտպանները, ակտիվիստները, լրագրողները և ազդակիր համայնքների բնակիչները շարունակում են բախվել ճնշումների, հետապնդումների և դատական գործընթացների՝ իրենց իրավաչափ գործունեության պատճառով, այդ թվում՝ հանքարդյունաբերության և բնապահպանական ռիսկերի վերաբերյալ հարցեր բարձրաձայնելիս։

«Որպես COP17-ի հյուրընկալող և նախագահող երկիր՝ Հայաստանը հնարավորություն ունի ցույց տալու, որ բնապահպանական առաջնորդությունը նաև նշանակում է պաշտպանել նրանց, ովքեր պաշտպանում են շրջակա միջավայրը և բարձրաձայնում հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրները»։

Կազմակերպությունները կոչ են անում՝



This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.