Մարդու իրավունքների տուն Երևանը և Հյուման Ռայթս Հաուս հիմնադրամը COP17-ին ընդառաջ համատեղ հայտարարությամբ կոչ են անում Հայաստանի իշխանություններին ուժեղացնել բնապահպան իրավապաշտպանների պաշտպանությունը և արդյունավետ միջոցներ ձեռնարկել հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի՝ SLAPP-երի դեմ։
Կազմակերպությունները մտահոգություն են հայտնում, որ Հայաստանում բնապահպան իրավապաշտպանները, ակտիվիստները, լրագրողները և ազդակիր համայնքների բնակիչները շարունակում են բախվել ճնշումների, հետապնդումների և դատական գործընթացների՝ իրենց իրավաչափ գործունեության պատճառով, այդ թվում՝ հանքարդյունաբերության և բնապահպանական ռիսկերի վերաբերյալ հարցեր բարձրաձայնելիս։
«Որպես COP17-ի հյուրընկալող և նախագահող երկիր՝ Հայաստանը հնարավորություն ունի ցույց տալու, որ բնապահպանական առաջնորդությունը նաև նշանակում է պաշտպանել նրանց, ովքեր պաշտպանում են շրջակա միջավայրը և բարձրաձայնում հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրները»։
Կազմակերպությունները կոչ են անում՝
- ամրապնդել SLAPP-երի դեմ պաշտպանության մեխանիզմները,
- պաշտպանել բնապահպան իրավապաշտպաններին ահաբեկումից, վրեժխնդրությունից և չարաշահող դատական գործընթացներից,
- ապահովել իրական հանրային մասնակցություն բնապահպանական որոշումների կայացմանը։
- 12 Հոկտեմբերի, 2026
- Posted by: Alex Taroyan
- Category: Հայտարարություն