Մարդու իրավունքների տուն Երևանը և անդամ կազմակերպությունները Ամերիկյան փաստաբանների ասոցիացիա․ Իրավունքի գերակայութնուն նախաձեռնության հեմ համագործակցությամբ իրականացնում է արագ արձագանքման ծրագիր՝ ապահովելու առավել արդյունավետ և թիրախային աջակցություն Հայաստանում COVID-19-ի ճգնաժամից տուժած կանանց և ԼԳԲՏԻ անձանց։
Ծրագրի նպատակներն են․
- հզորացնել իրավապաշտպան կազմակերպությունների կարողությունները՝ COVID 19-ի հետևանքով խոցելի իրավիճակում հայտնված կանանց և ԼԳԲՏԻ անձանց առավել արդյունավետ աջակցություն տրամադրելու համար,
- ցուցաբերել անհետաձգելի օգնություն խոցելի իրավիճակում հայտնված կանանց և ԼԳԲՏԻ անձանց՝ ապահովելով՝ ապաստարանի, սննդի, բժշկական, հոգեբանական և իրավաբանական ծառայությունների հասանելիությունը,
- ապահովել խոցելի իրավիճակում հայտնված կանանց և ԼԳԲՏ անձանց առողջապահական ծառայությունների և COVID-19-ով պայմանավորված պետական աջակցության հասանելիությունը: