H2H. Մարդու իրավունքների միջազգային դպրոց երիտասարդ ակտիվիստների համար

Մարդու իրավունքների միջազգային դպրոց երիտասարդ ակտիվիստների համար

Հյուման Ռայթս Հաուս հիմնադրամը, Մարդու իրավունքների տուն Երևանի, Չերնիգովի, Մինսկի, Վորոնեժի, Թբիլիսիի և Բելգրադի Տների հետ համագործակցությամբ, իրականացնում է մարդու իրավունքների կրթական ծրագիր։

2020 թվականի հոկտեմբերի 12-ից դեկտեմբերի 25-ը, մոտ 60 ակտիվ երիտասարդներ Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Վրաստանից և Սերբիայից մասնակցում են ILIA Online հարթակում անցկացվող մարդու իրավունքների ինտենսիվ առցանց դասընթացին։ 

Միջազգային դպրոցի վերաբերյալ հավելյալ ինֆորմացիան հրապարակվում է էջում․ https://cutt.ly/0fCwaSN

Առավել մոտիվացված և ակտիվ մասնակիցները, ովքեր հաջողությամբ կավարտեն դպրոցի առցանց մասը, կկարողանան մասնակցել 2021 թվականին Ուկրաինայում կայանալիք դասընթացին  (միջազգային ճամփորդությունների համար բարենպաստ համաճարակաբանական իրավիճակի առկայության դեպքում)։ Դասընթացն ավարտելու համար մասնակիցները պետք է ներկա գտնվեն վեբինարներին, ակտիվ մասնակցեն քննարկումներին և յուրաքանչյուր փուլի ավարտին գիտելիքի ստուգման թեստ լրացնեն։

Ծրագիրն իրականացվում է Հյուման Ռայթս Հաուս հիմնադրամի աջակցությամբ։

16 Դեկտեմբերի, 2020