Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակը Հայաստանում․ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համատեղ զեկույցիներկայացում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման 49-րդ նստաշրջանի շրջանակում

Այս զեկույցը ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի համապարփակ պատկերը՝ ընդգծելով թե՛ առաջընթացը, թե՛ շարունակվող մարտահրավերները։ Հիմնվելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացված անմիջական մոնիթորինգի վրա՝ այն ուսումնասիրում է հիմնական խնդիրներ, այդ թվում՝ պաշտպանների նկատմամբ սպառնալիքներն ու ճնշումները, հիմնարար ազատությունների սահմանափակումները, բողոքների ընթացքում ուժի անհամաչափ կիրառումը, ինչպես նաև հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի (SLAPP) աճող կիրառումը՝ քննադատական ձայները լռեցնելու նպատակով։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ստանձնել է իրավապաշտպաններին պաշտպանելու պարտավորություններ, զեկույցը արձանագրում է իրականացման բացեր, ներառյալ՝ խախտումների համար անբավարար պատասխանատվություն, աճող բևեռացում և պետական աջակցության պակաս։ Զեկույցը եզրափակվում է նպատակային առաջարկություններով՝ ուղղված իրավական պաշտպանության ամրապնդմանը, պատասխանատվության ապահովմանը և քաղաքացիական հասարակության ու մարդու իրավունքների պաշտպանության համար ավելի անվտանգ և նպաստավոր միջավայրի ձևավորմանը։

Զեկույցը հասանելի է կայքի անգլերեն տարբերակում։



This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.