Հայաստանում կլիմայի փոփոխության և արդար անցման ոլորտում գործող մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակը

Զեկույցը վերլուծում է Հայաստանում կլիմայի փոփոխության և արդար անցման ոլորտում գործող մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բնապահպանական և կին պաշտպաններին։ Հիմնվելով անմիջական մոնիթորինգի և դեպքերի ուսումնասիրությունների վրա՝ այն ցույց է տալիս, թե ինչպես են հանքարդյունաբերական ծրագրերին դիմակայող և բնապահպանական արդարություն պաշտպանող ակտիվիստները բախվում աճող ռիսկերին, այդ թվում՝ հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերին (SLAPP), վարկաբեկման արշավներին, գենդերային հիմքով ճնշումներին և ֆիզիկական ահաբեկման։ Զեկույցը ընդգծում է կորպորատիվ շահերի, պետական քաղաքականությունների և նեղացող քաղաքացիական տարածքի հատման կետը, որոնք միասին ձևավորում են բնապահպանական ակտիվիզմի համար թշնամական միջավայր։ Այն նաև շեշտում է կանանց վրա անհամաչափ ազդեցությունը, որոնք հաճախ թիրախավորվում են կնատյաց հռետորաբանությամբ և համակարգված հարձակումներով։ Եզրափակելով՝ զեկույցը նշում է, որ այս միտումները վնասում են թե՛ մարդու իրավունքներին, թե՛ շրջակա միջավայրի պաշտպանությանը, և կոչ է անում ամրապնդել իրավական երաշխիքները, ապահովել պատասխանատվությունը և կիրառել գենդերազգայուն պաշտպանության մեխանիզմներ՝ Հայաստանում բնապահպանական պաշտպանների համար անվտանգ և նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով։

Զեկույցը հասանելի է կայքի անգլերեն տարբերակում։



This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.