Քաղաքացիական հասարակության զորեղացում` ընդդեմ իրավական ոտնձգությունների
2024 թվականի սեպտեմբերին Մարդու իրավունքների տուն Երևանը և Հյուման ռայթս հաուս հիմնադրամը համատեղ իրականցրեցին երկօրյա աշխատարան։ Աշխատարանը նպատակն էր զորեղացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողություններն ու գործիքները՝ պայքարելու Հայաստանում հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի դեմ։ Աշխատարանի 17 մասնակիցները՝ ներառյալ բնապահպան ակտիվիստները, բնապահպանական նախաձեռնությունների անդամները, ինչպես նաև իրավապաշտպանները քննարկեցին հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի երևույթը, դրանց ազդեցությունը ժողովրդավարության և խոսքի ազատության վրա, ինչպես նաև հնարավոր ռազմավարությունները դրանց դեմ իրավական դիմադրության համար։ Ժողովրդավարական նախաձեռնությունից (Georgian Democracy Initiative) Մարի Կապանաձեն (Վրաստան), Միջազգային Գրինփիս (Greenpeace International ) և Քեյս կոալիցիայից (CASE Coalition) Չարլի Հոլթը, ինչպես նաև Հյուման ռայթս հաուս հիմնադրամից (HRHF) Նորա Վեհոֆստիցը աշխատարանի հիմնական խոսնակներն էին։
Հանրային մասնացկության դեմ ռազմավարական հայցերը (SLAPP) չարաշահող իրավական գործողություններ են, որոնք ձեռնարկում են հարուստ և որոշակի իշխանություն ունեցող դատավարական կողմերը՝ խաթարելու լրագրողների, ակտիվիստների, իրավապաշտպանների և հանրային դիտորդների կողմից իրականացվող աշխատանքը։ Հայաստանում իշխանություն ունեցող սուբյեկտները, ինչպիսիք են հանքարդյունաբերող կազմակերպությունները, քաղաքական գործիչներն ավելի ու ավելի են օգտագործում SLAPP-ները՝ ճնշելու բնապահպանական ակտիվիզմը, մարդու իրավունքների ջատագությունը և լրատվամիջոցներին: Հայաստանյան քաղհասարակության կողմից արդեն իսկ փաստաթղթավորվել է SLAPP հատկանիշներ պարունակող ավելի քան 25 դեպք, ինչը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք աճող մարտահրավերի հետ։
Այս դատական հայցերը քամում են քաղաքացիական նախաձեռնությունների ֆինանսական և մարդկային ռեսուրսները, խաթարում և սառեցնում են վերջիններիս գործունեությունը, ինչն էլ, իր հերթին, ստեղծում է այնպիսի մթնոլորտ, երբ այլ քաղհասարակության կազմակերպություններ և ակտիվիստներ, տեսնելով իրողությունը, խուսափում են բարձրաձայնել հանրային կարևոր խնդիրների մասին:
Դասընթացի մասնակիցները կիսվեցին իրենց փորձով և պատմեցին, թե ինչպես են SLAPP-ներն արդեն իսկ վնասել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: ՀԿ-ները և իրավապաշտպանները ծախսում են բավական շատ ժամանակ և ռեսուրսներ՝ այս դատական հայցերից պաշտպանվելու համար՝ երկրորդային պլան մղելով իրենց հիմնական հասարակական գործունեությունը: Իրավական պաշտպանության ուժեղ մեխանիզմների բացակայությունն այս խնդիրն ավելի արդիական է դարձնում։