Պայքար Հայաստանում հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի դեմ. քաղաքացիական հասարակության զորեղացում

Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը (անգլերեն՝ Strategic Lawsuits Against Public Participation, հակիրճ՝ SLAPPs) գնալով առավել մտահոգիչ են դառնում Հայաստանում։ Այս հայցերը տարածաշրջանային և առավել գլոբալ իրողություններ են, երբ առանձին ազդեցիկ սուբյեկտներ, բիզնեսն ու կառավարությունները օգտագործում են իրավական միջոցներ՝ քննադատական ձայները՝ ակտիվիստներին, իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղաքացիական հասարակությունը, ահաբեկելու և լռեցնելու նպատակով։ Հայաստանում նմանատիպ հայցերը մեծ մարտահրավեր են ժողովրդավարական սկզբունքների ու բարեփոխումների համար, բացասաբար են ազում մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության վրա։ Նկատի ունենալով այսօրինակ հայցերի աճը Հայաստանում՝ այս երևույթը թիրախ խմբերի հետ ավելի մանրամասն քննարկելու կարիք կա, իսկ թիրախ խմբերը կարող են լինել բնապահպան ակտիվիստները, իրավապաշտպանները, ակտիվիստները, լրագրողներն ու մեդիան։

Աշխատարանի մասին

19 սեպտեմբեր, 10:00-14:00, 20 սեպտեմբեր, 10:00-13:00, հասցե՝ Երևան, Սարյան 24/5

Երկօրյա այս աշխատարանը նախաձեռնել է Մարդու իրավունքների տուն Երևանը՝ Հյուման ռայթս հաուս հիմնադրամի հետ համատեղ։ Այն նպատակ ունի մեկտեղելու հայաստանյան քաղաքացիական հասարակությունը և SLAPP-երի թիրախ խմբերը՝ բարձրացնելու նրանց իրազեկվածությունն ու գիտելիքները SLAPP-երի մասին, նույնականացնելու այսօրինակ հայցերը, քննարկելու և մշակելու դրանց հակազդելու արդյունավետ միջոցները։

Մասնակիցների մասին

Այս աշխատարանը նախատեսված է քաղաքացիական հասարակության, մեդիա և լրագրողական համայնքը ներկայացնող մասնակիցների, ինչպես նաև իրավապաշտպանների համար, հատկապես նրանց, ովքեր նմանատիպ հայցերի թիրախ են դարձել։ Այն նաև օգտակար կլինի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ջատագովության հարցերով զբաղվող մասնագետների և Հայաստանում Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի աշխատակիցների համար, որոնք զբաղվում են խոսքի ազատության իրավունքի հետ կապված հարցերով։

Գրանցվել այստեղ։

Flyer-SLAPPs Workshop
12 Սեպտեմբերի, 2024