«Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում պարբերական դիտարկմանն ընդառաջ»

ԿՌԿՀ համահիմնադիր Լարա Ահարոնեանը ելույթ է ունենում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից կազմակերպված «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» վերտառությամբ հանրային քննարկմանը:

2020թ. հունվարին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հանրային լսմանն ընդառաջ, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը միավորում է ավելի քան 60 հասարակական կազմակերպություն, Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում երկու թեմատիկ զեկույցներով ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ քաղաքացիական հասարակության մշտադիտարկման ամփոփ արդյունքները: Զեկույցի մշակման աշխատանքներում ներգրավվել է նաև Կանանց ռեսուրսային կենտրոնը` անդրադառնալով Հայաստանում կանանց հիմնահարցերին:

21 Դեկտեմբերի, 2019