Աշխատանքի հայտարարություն — Ծրագրի համակարգող

Աշխատանքի հայտարարություն

Ծրագրի համակարգող

Մարդու իրավունքների տուն Երևանը հայտարարում է մրցույթ ծրագրի համակարգողի թափուր հաստիքի համար։

Տևողությունը՝ հոկտեմբերի 1, 2020-ապրիլի 30, 2021

Վայրը՝ Երևան, Հայաստան (աշխատանքը հեռավար է)

Ներգրավվածությունը՝ շաբաթական 20 ժամ 

Ծրագրի նպատակերն են․

  • հզորացնել իրավապաշտպան կազմակերպությունների կարողությունները՝ COVID 19-ի հետևանքով խոցելի իրավիճակում հայտնված կանանց և ԼԳԲՏԻ անձանց առավել արդյունավետ աջակցություն տրամադրելու համար, 
  • ցուցաբերել անհետաձգելի օգնություն խոցելի իրավիճակում հայտնված կանանց և ԼԳԲՏԻ անձանց՝ ապահովելով՝ ապաստարանի, սննդի, բժշկական, հոգեբանական և իրավաբանական ծառայությունների հասանելիությունը, 
  • ապահովել խոցելի իրավիճակում հայտնված կանանց և ԼԳԲՏ անձանց առողջապահական ծառայությունների և COVID-19-ով պայմանավորված պետական աջակցության հասանելիությունը:

Ծրագրի համակարգողը պատասխանատու է ծրագրի արդյունավետ իրականացման համար՝ համապատասխան գործողությունների պլանի: Նա ղեկավարում է և վերահսկում ծրագրում ներգրավված թիմի աշխատանքները, ինչպես նաև գնահատում է ծրագրի ընթացքը և ավարտը, կազմում ծրագրային հաշվետվություններ:  Ծրագրի համակարգողը հաշվետու է ՄԻՏ Երևան նախագահին և խորհրդին։

Ծրագրի համակարգողի աշխատանքային պարտականությունները ներառում են՝

  • Պլանավորել, ղեկավարել և վերահսկել  ծրագրի ողջ ընթացքը; 
  • Կազմել և թարմացնել աշխատանքային պլանը, սահմանել ծրագրում ներգրավված աշխատակիցների աշխատանքային պարտականությունները;
  • Կառավարել ծրագրի բյուջեն և աշխատանքային ժամանակացույցը;
  • Ապահովել ծրագրային բոլոր բաղադրիչների անխափան իրականացումը;
  • Ապահովել ծրագրի տեսանելիությունը;
  • Կազմակերպել և վերահսկել ծրագրային թիմի անդամների արդյունավետ աշխատանքն ու համագործակցությունը; 
  • Պատրաստել ծրագրի ընթացիկ և վերջնական հաշվետվություններ՝ սերտորեն համագործակցելով ՄԻՏ Երևանի անդամների, ինչպես նաև դոնոր կազմակերպության ներկայացուցիչների հետ;
  • Մասնակցել ծրագրին և ՄԻՏ Երևանի գործունեությանն առնչվող աշխատանքային այլ հանդիպումների, միջոցառումների, դասընթացների և այլն;
  • Սերտորեն համագործակել ՄԻՏ Երևանի աշխատակիցների, կազմակերպության նախագահի և Խորհրդի անդամների հետ ծրագրի իրականացման շրջանակներում։ 

Ստորև նշված պատրականությունները սահմանում, սակայն չեն սահմանափակում կազմակերպության կողմից նախատեսվող այլ համապատասխան գործառույթներ:

Որակավորում

  • բարձրագույն կրթություն (ցանկալի է մարդու իրավունքների ոլորտում);
  • առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ծրագրերի ղեկավարման, պլանավորման կամ իրականացման ոլորտում, դրամաշնորհատուների և կոալիցիաների հետ աշխատանքային փորձը ցանկալի է (հատկապես՝ մարդու իրավունքների ոլորտում);
  • հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր);
  • գրագետ ծրագրային հաշվետվություններ (հայերեն և անգլերեն) կազմելու կարողություն;  
  • համակարգչային գիտելիքներ, մասնավորապես Microsoft Office;
  • վերլուծելու կարողություն;
  • թիմային և ինքնուրույն աշխատանքի հմտություն;
  • պատշաճ թղթաբանություն վարելու և հագեցած գրաֆիկով աշխատելու կարողություն;
  • աշխատանքը հեռավար կազմակերպելու և իրականացնելու պատշաճ կարողություն։

Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Ինչպես դիմել

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակն ուղարկել  [email protected]  էլ. հասցեին մինչև  սեպտեմբերի 30-ը, ժամը 18:00՝ նամակի վերնագրում նշելով  «Ծրագրի համակարգող»:

Ուշացած դիմումները չեն դիտարկվի։ Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած թեկնածուների հետ:

 

24 Սեպտեմբերի, 2020