Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարիքների գնահատման հետազոտություն իրականացնելու մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ․ սեպտեմբերի 4-ը։
Անհատ հետազոտողներին և հետազոտական կազմակերպություններին խնդրում ենք դիմել՝ գրելով [email protected] էլ․ փոստային հասցեին։
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ ծանոթանալով կից ներկայացվող հայտարարությանը։
Հետազոտությունն իրականացվելու է «COVID-19. քաղաքացիական հասարակության ճկունություն ու կայունություն» ծրագրի շրջանակներում
Հետազոտության նպատակն է իրականացնել Հայաստանի տարածքում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) քարտեզագրում, ինչպես նաև իրականացնել նախապես սահմանված թվով ՔՀԿ-ների կարիքների գնահատում։ Մասնավորապես․
• իրականացնել Հայաստանի տարածքում գործող ՔՀԿ-ների քարտեզագրում՝ ըստ ԱՅՐԵՔՍ Եվրոպայի կողմից մշակված հարցաթերթի (չափորոշիչների) ։ Քարտեզագրման արդյունքներով (ելքային տվյալներով) պետք է կազմվի Հայաստանի տարածքում գործող ակտիվ ՔՀԿ-ների դատաբազա (Excel ֆայլով), ինչը հնարավորություն կտա, ըստ անհրաժեշտության, կատարել ՔՀԿ-ների ընտրություն՝ տարբեր չափորոշիչների ընտրությամբ․ գործունեության ոլորտ, տարածք, կազմակերպության մեծություն և այլն,
• իրականացնել նախապես ընտրված՝ տարբեր ոլորտներում գործող առնվազն 30 ՔՀԿ-ների կարիքների գնահատում։ Այդ ՔՀԿ-ները պետք է ներկայացնեն տարբեր ոլորտներ, ներառյալ՝ մարդու իրավունքներ, գենդերային հավասարություն (այդ թվում՝ կանանց իրավունքներ ու ԼԳԲՏՔ իրավունքներ), բնապահպանական խնդիրներ և այլն։
Մարդու իրավունքների տուն Երևան,
25․08․2020, Երևան