«Մարդու իրավունքների տուն Երևան» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՄԻՏ Երևան) հասարակական շինությունների, գրասենյակների ու գրասենյակային տարածքների վերանորոգման աշխատանքներով զբաղվող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին հրավիրում է ներկայացնելու ՄԻՏ Երևանին պատկանող շինության (գրասենյակային տարածքի) վերանորոգման աշխատանքների (այսուհետ՝ Աշխատանքներ) կատարման գնառաջարկներ։
Շինության բնութագիրը, Աշխատանքների ծավալն ու մանրամասները․
Հասցեն՝ Երևան, Հովսեփ Էմինի 119/2` Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հարևանությամբ․
Շինության նպատակային նշանակությունը՝ Երևանի քաղաքապետի համապատասխան թույլտվության հիման վրա շինությունը վերակառուցվել և վերանորոգվում է հասարակական նշանակության շինության և, ի թիվս այլնի, ծառայելու է որպես գրասենյակային տարածք ՄԻՏ Երևանի աշխատակազմի և անդամ կազմակերպությունների համար։
Աշխատանքների ծավալը՝ Աշխատանքները պետք է կատարվեն շինության 4 հարկերից 292քմ ընդհանուր մակերեսով 2 հարկերում․
Վերանորոգվող հարկերի նպատակային նշանակությունը՝
Վերանորոգվող հարկերից առաջինը (կիսանկուղային հարկ) ծառայելու է որպես ժամանակավոր կացարան կազմակերպության հյուրերի համար, հարկը նաև օգտագործվելու է որպես ընդհանուր տարածք, օրինակ՝ խոհանոց և այլն․
Հարկերից երկրորդը ծառայելու է որպես բաց աշխատանքային տարածք, խորհրդատվությունների սենյակ, ընդունարան և աշխատասենյակ։
Գնառաջարկներ ներկայացնելու նպատակադրություն ունեցող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին խնդրում ենք գրել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝ [email protected]՝ գնահարցման ձևաթութղթը համապատասխան տեղեկատվությամբ ստանալու նպատակով։
Գնառաջարկները պետք է ներկայացնել մինչև 2023 օգոստոսի 04-ը ներառյալ՝ վերը նշված էլ փոստի հասցեին՝ ստորագրված, առկայության դեպքում՝ կնքված։
Գնառաջարկի հետ միասին անհարժեշտ է նաև ուղարկել․
- պորտֆոլիո կամ տեղեկատվություն նախկինում դիմողի կողմից կատարված նմանատիպ աշխատանքների առնվազն երեք նմուշով կամ համապատասխան հղումներով,
- 2 երաշխավորագրեր` տրված նախկին պատվիրատուների կամ հեղինակավոր գործընկեր կազմակերպությունների կողմից։
Կից՝
- Վերանորոգվող 2 հարկերի գծագրերը,
- Ներքին դիզայնի 3D նկարները (ռենդերները)։
Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև այցելել շինություն՝ տարածքը դիտարկելու, համապատասխան չափագրումներ կատարելու, ինչպես նաև հիմնավորված գնառաջարկներ ներկայացնելու համար անհրաժեշտ այլ գործողություններ կատարելու նպատակով։ Հարցերի դեպքում զանգահարել +374 94402937 հեռախոսահամարով մինչև 2023 թվականի հուլիսի 30-ը ներառյալ։
Բոլորի մարդու իրավունքների հարգման, խտրականության բացառման ու իրավահավասարության ճանաչման հարցում զգայունությունը պարտադիր պայման է։
Մարդու իրավունքների տուն Երևան,
27-ը հուլիսի 2023 թվական