Հզորացնելով նոր իրավապաշտպանների կարողությունները

Դասընթացի հայտարարություն

Մարդու իրավունքների տուն Երևանը հրավիրում է մասնակցելու «Հզորացնելով նոր իրավապաշտպանների կարողությունները» դասընթացին, որ տեղի կունենա սեպտեմբերի 4-ից 6-ը Երևանում։

Դասընթացին կարող են դիմել Երևանում և ՀՀ մարզերում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների նոր աշխատակիցները, հասարակական նախաձեռնությունների կամ հանրային խմբերի մասնակիցները և այլ հետաքրքրված անձինք (Մարդու իրավունքների տուն Երևանը կհոգա մարզերից ժամանող մասնակիցների ճանապարհի, կեցության և սննդի ծախսերը)։

Դասընթացի ընթացքում ոլորտի փորձագետները մասնակիցների հետ կքննարկեն հետևյալ թեմաները.

  • Ո՞վ է իրավապաշտպանը, ի՞նչ դեր ունի,
  • Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները,
  • Ջատագովություն, հանրային արշավներ և հանրային հաղորդակցություն,
  • Իրավապաշտպանների անվտանգությունը,
  • Կոլեկտիվ դիմակայություն,
  • և այլ թեմաներ։

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը մինչև օգոստոսի 25-ը ներառյալ։ Դասընթացին մասնակցելու համար ընտրվելու է 15 դիմորդ։ Դասընթացի բոլոր երեք օրերին մասնակցությունը պարտադիր է, իսկ դասընթացի վերջում մասնակիցները կստանան մասնակցության հավաստագիր։

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ. փոստի հասցեին կամ զանգահարել 091011020։

7 Օգոստոսի, 2025