News — Human Rights House Yerevan

Քննարկվեց SLAPP-երի շուրջ զարգացումներն ու կանխարգելմանն ուղղված օրենսդրական նախագիծը
2025 թվականի դեկտեմբերի 8-ին Մարդու իրավունքների տուն Երևանը «Լռեցման դատական հայցեր․ հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի վտանգները» քննարկման շրջանակում համախմբեց քաղաքացիական հասարակության, պետական հաստատությունների, լրագրողական և իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի (այսուհետ՝ SLAPP) շուրջ զարգացումները և կիրառման միտումները։

Բնապահպանական և մեդիա ոլորտի բանախոսները, մասնավորապես Թեհմինե Ենոքյանը («Կանաչ Հայաստան» ՀԿ), Նազելի Վարդանյանը («Հայաստանի անտառներ» ՀԿ) և Հասմիկ Բուդաղյանը (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե), մանրամասնորեն ներկայացրեցին ընթացիկ տարում SLAPP-երի վերլուծությունն ու տվյալ հայցերի միջոցով մարդու իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումները։

Բանախոսներն ու մասնակիցները մանրամասնորեն կիսվեցին իրենց կամ իրենց կազմակերպությունների դեմ քննվող լռեցման դատական հայցերի մասին տեղեկատվությամբ։ Այնուհետև համաժողովի շրջանակում համատեղ քննարկվեց Մարդու իրավունքների տուն Երևանի նախաձեռնությամբ մշակված SLAPP դատավարությունների կանխարգելմանն ուղղված օրենսդրական նախագիծը։ Միջոցառման մասնակիցները մտքեր փոխանակեցին նաև միջազգային և մասնավորապես եվրոպական լավագույն փորձի և դրա Հայաստանում ներդրման հնարավորությունների ու մեթոդների շուրջ։

Տվյալ միջոցառումը SLAPP-երին նվիրված Մարդու իրավունքների տուն Երևանի կողմից կազմակերպվող թվով երկրորդ հանրային քննարկումն է 2025 թ. ընթացքում։ Կազմակերպությունը նախորդիվ հրապարակել է «Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը» զեկույցը։ SLAPP-երի կանխարգելումը շարունակում է մնալ կազմակերպության գործունեության առանցքային ուղղություններից մեկը։

Մարդու իրավունքների տուն Երևանի աշխատարանը` քաղհասարակության դիմադրողականության բարձրացման համար
2025 թվականի նոյեմբերի 3-5-ը Մարդու իրավունքների տուն Երևանը կազմակերպեց «Բարձրացնելով հայաստանյան քաղհասարակության դիմադրողականությունը 2026 թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» խորագրով եռօրյա աշխատարանը իրավապաշտպանների և քաղհասարակության ներկայացուցիչների համար։ Աշխատարանի շրջանակում կազմակերպության գործընկերներ՝ «Սապարի» հասարակական կազմակերպության ղեկավար Բայա Պատարայան (Մարդու իրավունքների տուն Թբիլիսի) և Լեհաստանի Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամի խորհրդի նախագահ Մաչիե Նովիսկին քննարկեցին ռեպրեսիաների և պրոպագանդայի դեմ պայքարը ընտրությունների համատեքստում, քաղաքացիական դիմադրության  ռազմավարական պլանավորման և ընտրողների մոբիլիզացիայի գործիքակազմը, ինչպես նաև կիսվեցին լեհական և վրացական քաղհասարակության հաջողված և անհաջող փորձով։

Աշխատարանի ընթացքում ինտերակտիվ ձևաչափով քննարկվել և առանձնացվել են  այն գործոնները, որոնք նպաստում են ընտրական գործընթացներում հանրային ներգրավվածության ամրապնդմանը կամ, հակառակը, պատճառ են թույլ կազմակերպվածության և ազդեցության նվազման։ Վերոնշյալ քննարկումների նպատակն է անդրադառնալ և հասցեագրել նախընտրական, ընտրական և հետընտրական համատեքստում քաղհասարակության մտահոգությունները։

Համընդհանուր պարբերական դիտարկման ՀՀ չորրորդ շրջանը․իրավապաշտպանների, հավաքների ազատության և հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի վերաբերյալ հիմնական առաջարկությունները
2025 թվականի մայիսի 1-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում տեղի ունեցավ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) չորրորդ շրջանի` Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի քննարկումը:

Հայաստանի ազգային զեկույցի ներկայացումից հետո 98 պատվիրակություն հանդես եկավ ելույթներով և առաջարկություններով՝ անդրադառնալով մարդու իրավունքների տարբեր խնդիրների։ Հայաստանի պատվիրակությունը վերահաստատեց երկրի հանձնառությունը՝ շարունակելու ներառական բարեփոխումները և սերտ համագործակցությունը միջազգային մեխանիզմների ու գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը պատրաստակամություն հայտնեց իրականացնել կառուցողական առաջարկությունները՝ մերժելով իր գնահատմամբ քաղաքականացված կամ օբյեկտիվության, համընդհանուրության և ոչ ընտրողականության սկզբունքներին հակասող առաջարկությունները։

ՀՊԴ-ի 49-րդ նստաշրջանին Մարդու իրավունքների տուն Երևանը, համագործակցելով Հյուման ռայթս հաուս հիմնադրամի հետ, ներկայացրել էր «Իրավապաշտպանների իրադրությունը Հայաստանում» վերնագրով ստվերային զեկույց։ Զեկույցում ամփոփված էին Մարդու իրավունքների տուն Երևանի հիմնական մտահոգությունները՝ կապված իրավապաշտպանների նկատմամբ հարձակումների և սպառնալիքների, հավաքների ազատության իրավունքի ոտնահարումների, ոստիկանության կողմից բռնության դեպքերի, ինչպես նաև հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի՝ SLAPP-երի տարածման վերաբերյալ։

ՀՊԴ-ի նախնական նիստերի շրջանակում Մարդու իրավունքների տուն Երևանի անդամները Ժնևում հանդիպեցին մոտ տասը ՄԱԿ անդամ պետությունների պատվիրակների հետ՝ կոչ անելով նրանց առաջարկել Հայաստանին ձեռնարկել կոնկրետ քայլեր իրավապաշտպանների պաշտպանության ուժեղացման, նրանց դեմ հարձակումների և սպառնալիքների համար պատասխանատվության ապահովման, ինչպես նաև նրանց դերի հանրային ճանաչման ուղղությամբ։ Զեկույցը նաև ընդգծում էր խաղաղ հավաքների իրավունքի երաշխավորման անհրաժեշտությունը՝ ապահովելով հստակ մեխանիզմներ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման կանխման և նման դեպքերի արդյունավետ քննության համար։ Բացի այդ, Մարդու իրավունքների տուն Երևանը խրախուսեց առաջարկություններ, որոնք նպատակ ունեն կանխել քաղաքական գործիչների և խոշոր մասնավոր ընկերությունների կողմից հանրային մասնակցության դեմ ռազմավարական գործերի չարաշահումները՝ կոչ անելով Հայաստանին ընդունել իրավական և դատական երաշխիքներ՝ լրագրողներին, ակտիվիստներին և բնապահպաններին դատական հետապնդումներից պաշտպանելու համար։

Միջազգային ջատագովության արդյունքում Հայաստանը ստացավ մի շարք առաջարկություններ ՄԱԿ-ի անդամ պետություններից՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր պարտավորությունների ամրապնդմանը։

Հավաքների ազատություն

Լեհաստանը, Իսպանիան, Կոլումբիան, Լիտվան և Կոստա Ռիկան կոչ արեցին Հայաստանին ապահովել խաղաղ հավաքների իրականացման անվտանգ պայմաններ, բարձրացնել իրավապահ մարմինների՝ մարդու իրավունքների վերապատրաստման մակարդակը և հետաքննել ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից իրենց լիազորությունների չարաշահումների դեպքերը։ Առաջարկությունները շեշտում էին ուժի կիրառման անհրաժեշտության և համաչափության խիստ չափանիշների պահպանումը։

Իրավապաշտպանների պաշտպանություն

Նորվեգիան, Գերմանիան, Բելգիան, Ավստրիան, Ռումինիան, Լատվիան և Պաղեստինը, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, կոչ արեցին Հայաստանին ստեղծել անվտանգ և նպաստավոր միջավայր իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։ Նրանք ընդգծեցին անկախ հետաքննությունների անհրաժեշտությունը՝ միաժամանակ կոչ անելով ամրապնդել իրավապաշտպանների պաշտպանությունը թե՛ առցանց, թե՛ առկա միջավայրում։

Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցեր (SLAPPs)

Լյուքսեմբուրգը, Էստոնիան, Ֆինլանդիան, Լիտվան և Չեխիան բարձրացրին մտահոգություն SLAPP գործերի չարաշահման կապակցությամբ՝ միտված լրագրողների և ակտիվիստների լռեցմանը։ Նրանք առաջարկեցին ամրապնդել իրավական հիմքերը՝ պաշտպանելու նրանց, ովքեր բարձրաձայնում են հանրային նշանակության հարցեր, ինչպես նաև ապահովել քաղաքացիական հասարակության լիարժեք մասնակցությունը քաղաքականության մշակման գործընթացներին։ Նշենք, որ Ավստրալիայի առաջարկը՝ փոփոխել 2021 թվականի Քաղաքացիական օրենսգիրքը՝ վերացնելու վիրավորանքի և զրպարտության համար անհամաչափ բարձր տուգանքները, որոնք զսպում են ազատ արտահայտությունը, Հայաստանը չընդունեց։

Մարդու իրավունքների տուն Երևանը ողջունում է Հայաստանին արված առաջարկությունները և կոչ անում կառավարությանը ձեռնարկել գործնական քայլեր դրանց իրականացման ուղղությամբ։ Մենք շարունակելու ենք հետևել առաջարկությունների իրականացման գործընթացին և պաշտպանել այն բարեփոխումները, որոնք երաշխավորում են հավաքների ազատությունը, խոսքի ազատությունը և իրավապաշտպանների իրավունքների պաշտպանությունը։

Հզորացնելով նոր իրավապաշտպանների կարողությունները
Դասընթացի հայտարարություն

Մարդու իրավունքների տուն Երևանը հրավիրում է մասնակցելու «Հզորացնելով նոր իրավապաշտպանների կարողությունները» դասընթացին, որ տեղի կունենա սեպտեմբերի 4-ից 6-ը Երևանում։

Դասընթացին կարող են դիմել Երևանում և ՀՀ մարզերում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների նոր աշխատակիցները, հասարակական նախաձեռնությունների կամ հանրային խմբերի մասնակիցները և այլ հետաքրքրված անձինք (Մարդու իրավունքների տուն Երևանը կհոգա մարզերից ժամանող մասնակիցների ճանապարհի, կեցության և սննդի ծախսերը)։

Դասընթացի ընթացքում ոլորտի փորձագետները մասնակիցների հետ կքննարկեն հետևյալ թեմաները.

Ո՞վ է իրավապաշտպանը, ի՞նչ դեր ունի,

Մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները,

Ջատագովություն, հանրային արշավներ և հանրային հաղորդակցություն,

Իրավապաշտպանների անվտանգությունը,

Կոլեկտիվ դիմակայություն,

և այլ թեմաներ։

Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը մինչև օգոստոսի 25-ը ներառյալ։ Դասընթացին մասնակցելու համար ընտրվելու է 15 դիմորդ։ Դասընթացի բոլոր երեք օրերին մասնակցությունը պարտադիր է, իսկ դասընթացի վերջում մասնակիցները կստանան մասնակցության հավաստագիր։

Հարցերի դեպքում կարող եք գրել nvard@hrhyerevan.org էլ. փոստի հասցեին կամ զանգահարել 091011020։

Փնտրում ենք ծրագրի համակարգող​
Աշխատանքի տևողությունը՝ մեկ տարի

Աշխատանքի սկիզբը՝ սեպտեմբեր, 2025 թ.

Դրույքը​​՝ կես դրույք (սեպտեմբերից դեկտեմբեր), լրիվ դրույք (դեկտեմբերից հետո)

Վայրը` Երևան​

Մարդու իրավունքների տուն Երևանը փնտրում է ծրագրի համակարգող։ Ծրագրի նպատակն է զորեղացնել հայաստանյան քաղհասարակության դիմակայունությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Ծրագրի հիմնական իրականացնողը Մարդու իրավունքների տուն Երևանն է՝ համագործակցությամբ Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամի (Լեհաստան) և Սապարի հասարակական կազմակերպության (Վրաստան) հետ։

Աշխատանքային պարտականություններ

​​Պլանավորել, համակարգել և վերահսկել ծրագրի ողջ ընթացքը,​

Մշակել ծրագրի գնահատման համակարգ և քննարկել այն ծրագրի գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ,

Կառավարել ծրագրի բյուջեն և աշխատանքային ժամանակացույցը,​

Ապահովել ծրագրային բոլոր բաղադրիչների սահուն իրականացումը,​

​Ապահովել ծրագրի տեսանելիությունը,​

​​Ապահովել տարբեր դերակատարների հետ համագործակցությունների ստեղծումն ու զարգացումը,​

Պատրաստել ծրագրի ընթացիկ և վերջնական հաշվետվություններ,​

​​Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը,

​​Մասնակցել ծրագրին և Մարդու իրավունքների տուն Երևանի գործունեությանն առնչվող աշխատանքային այլ հանդիպումների, միջոցառումների, դասընթացների և այլն,​

2025 թ. դեկտեմբերից համակարգել Մարդու իրավունքների տուն Երևանի գործունեությունը։

Որակավորումներ​

Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ծրագրերի համակարգման պաշտոնում։​

Լավ կազմակերպչական հմտություններ, մանրուքների հանդեպ ուշադրություն և միաժամանակ մի քանի առաջադրանքներ իրականացնելու ունակություն:​

Միջոցառումների կազմակերպման և իրականացման հմտություններ։

Գերազանց հաղորդակցման հմտություններ և թիմային աշխատանքում համագործակցային մոտեցում:

Համակարգչային ծրագրերի, ներառյալ՝ Microsoft Office Suite-ի (Word, Excel, PowerPoint) և ծրագրերի կառավարման ծրագրային ապահովման տիրապետում:​

Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։

Դիմելու​ ​ընթացակարգ​

Խնդրում ենք ձեր թարմացված ինքնակենսագրականը (CV) և ​​մոտիվացիոն նամակ​​ ուղարկել ​info@hrhyerevan.org​ էլ. հասցեին՝ վերնագիրը նշելով ​«​ծրագրի համակարգող​»​։

Դիմելու վերջնաժամկետ՝ Օգոստոսի 24, 2025 թ․

Մարդու իրավունքների տուն Երևանը վերանայեց իր առաջնահերթություններն ու ընտրեց նոր նախագահ
Հուլիսի 7-9-ը տեղի ունեցավ Մարդու իրավունքների տուն Երևանի ռազմավարական պլանի վերանայման աշխատարանը։ Անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները այս օրերի ընթացքում քննարկեցին Հայաստանում մարդու իրավունքների, իրավապաշտպանների վիճակը, աշխարհաքաղաքական իրադարձությունների ազդեցությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների դրության վրա, մշակեցին առաջիկա տարվա անելիքները, քննարկեցին քաղհասարակության խնդիրներն ու մարտահրավերները։

Աշխատարանի ընթացքում իրականացվեց նաև Մարդու իրավունքների տուն Երևանի նախագահի ընտրությունները, և նախագահ ընտրվեց իրավապաշտպան Ժենյա Մայիլյանը։ Ժենյա Մայիլյանը ավելի քան 15 տարի Հայաստանում զբաղվում է ՄԻԱՎ-ով ապրող անձանց, թմրամիջոց օգտագործողների, ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել ռիսկային բնակչության իրավունքների պաշտպանությամբ։ Շնորհավորում ենք Ժենյա Մայիլյանին և մաղթում արդյունավետ և բեղմնավոր աշխատանք։

Շնորհակալություն ենք հայտնում Մարդու իրավունքների տուն Երևանի նախկին նախագահ Արմեն Օհանյանին իր ներդրումների և գործունեության համար։

«Լռեցման դատական հայցեր․ հանրային մասնակցության վտանգները». համաժողով
Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը (SLAPP) իրավական գործողություններ են, որոնք նպատակ ունեն կանխելու, զսպելու, սահմանափակելու կամ պատժելու հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ազատ արտահայտումը և հանրային մասնակցության հետ կապված իրավունքների իրացումը։ Նմանատիպ հայցերը նախաձեռվում են` նպատակ ունենալով հետապնդել կամ վախեցնել թիրախային անձանց, շարունակական բնույթի են, նաև հաճախ սպառնում են հայցերի թիրախում հայտնված անձանց կամ խմբերին։

Հայաստանում հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի քննարկելու համար 2025 թվականի մարտի 25-ին Մարդու իրավունքների տուն Երևանը կազմակերպել էր «Լռեցման դատական հայցեր․ հանրային մասնակցության վտանգները» համաժողովը։

Հայաստանում վերջին տարիներին փաստաթղթավորել ենք հանրային մասնակցության դեմ ռազմավարական երեք տասնյակից ավել հայցեր, որոնք թիրախավորում են իրավապաշտպաններին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, բնապահպան ակտիվիստներին և բնապահպանական նախաձեռնություններին, ինչպես նաև լրագրողներին և զանգվածային լրատվամիջոցներին։ Հանրային մասնակցության դեմ ռազմավարական այս հայցերը մեծ մասամբ նախաձեռնվում են պաշտոնատար անձանց, հանքարյունաբերական, շինարարական ընկերությունների կողմից, որոնք նմանատիպ հայցերով փորձում են ճնշել հավանական կոռուպցիայի և կորպորատիվ պրակտիկաների վերաբերյալ քննադատությունները։ Այս դատական գործերը ծանր ֆինանսական և հոգեբանական բեռ են դնում ակտիվիստների, կազմակերպությունների կամ քաղաքացիների վրա՝ արգելափակելով նրանց գործունեությունը և կանխելով մյուսներին արտահայտվել մարդու իրավունքների խախտումների կամ հանքարդյունաբերական գործունեության պատճառած բնապահպանական վնասների դեմ։ Դատական գործերի հետ զուգահեռ, որոշ ակտիվիստներ սոցիալական մեդիայում ենթարկվել են ատելության խոսքի և հետապնդումների։

Համաժողովի ժամանակ ներկայացրեցինք «Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հարցերը Հայաստանում» զեկույցը։ Համաժողովին հրավիրված ակտիվիստները, իրավապաշտպաններն ու լրագրողները կիսվեցին իրենց կամ իրենց կազմակերպությունների դեմ քննվող լռեցման դատական հայցերի մանրամասներով, քննարկեցինք դրանց ազդեցությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության սահամանափակումների վրա։

Համաժողովի շրջանակում քննարկեցինք նաև հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի վերաբերյալ միջազգային կարգավորումները և թե ինչպես կարող են դրանք ներդրվել և կիրառվել հայաստանյան պրակտիկայում։ Նմանատիպ միջազգային կարգավորումներից է Եվրոպայի խորհրդի CM/Rec (2024)2 առաջարկությունը, որն ընդունվել է 2024 թ. ապրիլի 5-ին Նախարարների կոմիտեի կողմից։ Այն սահմանում է հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը, դրանց տեսակները, ներկայացնում է առաջարկություններ պետության կողմից օրենսդրական երաշխիքների, պաշտպանության միջոցների և թափանցիկության ապահովման, ինչպես նաև SLAPP-երի թիրախային խմբերի և տուժողների աջակցության վերաբերյալ, ընդգծում է իրազեկման, կրթության և վերապատրաստումների կարևորությունը, ազգային ու միջազգային համագործակցությունը այս ոլորտում, ինչպես նաև  սահմանում է SLAPP-երի կանխարգելման և տուժողների պաշտպանության համար անհրաժեշտ օրենսդրական և ընթացակարգային երաշխիքներ։ Այս առաջարկությունը  ընդգծում է նաև անհիմն հայցերի վաղ փուլում մերժման, դատական ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև SLAPP-երի զոհերին իրավաբանական, ֆինանսական և հոգեբանական աջակցություն տրամադրելու կարևորությունը։

Համաժողովի ավարտին քննարկեցինք նաև, թե ինչ գործողություններ է անհրաժեշտ SLAPP-երի կանխարգելման և դրանց դեմ արդյունավետ պայքարի համար.

Նախաձեռնել քննարկումներ հակա-SLAPP-յան օրենսդրություն ունենալու շուրջ,

Նախաձեռնել SLAPP-երի վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ։

Իրականացնել դատավորների, փաստաբանների իրազեկում SLAPP-երի վերաբերյալ, և այլն։

Մարդու իրավունքների տուն Երևանի համար հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի դեմ պայքարը կազմակերպության առանցքային ուղղություններից է, և մենք կարևորում ենք այդ երևույթի դեմ համակարգային և միասնական պայքարը, ուստի ապագայում ևս կկազմակերպենք և կիրականացնենք այս թեմայով շարունակական քննարկումներ։

«Պայքար Հայաստանում հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի դեմ» աշխատարանի մասին
Քաղաքացիական հասարակության զորեղացում` ընդդեմ իրավական ոտնձգությունների

2024 թվականի սեպտեմբերին Մարդու իրավունքների տուն Երևանը և Հյուման ռայթս հաուս հիմնադրամը համատեղ իրականցրեցին երկօրյա աշխատարան։ Աշխատարանը նպատակն էր զորեղացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողություններն ու գործիքները՝ պայքարելու Հայաստանում հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի դեմ։ Աշխատարանի 17 մասնակիցները՝ ներառյալ բնապահպան ակտիվիստները, բնապահպանական նախաձեռնությունների անդամները, ինչպես նաև իրավապաշտպանները քննարկեցին հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի երևույթը, դրանց ազդեցությունը ժողովրդավարության և խոսքի ազատության վրա, ինչպես նաև հնարավոր ռազմավարությունները դրանց դեմ իրավական դիմադրության համար։ Ժողովրդավարական նախաձեռնությունից (Georgian Democracy Initiative) Մարի Կապանաձեն (Վրաստան), Միջազգային Գրինփիս (Greenpeace International ) և Քեյս կոալիցիայից (CASE Coalition) Չարլի Հոլթը, ինչպես նաև Հյուման ռայթս հաուս հիմնադրամից (HRHF) Նորա Վեհոֆստիցը աշխատարանի հիմնական խոսնակներն էին։

Հանրային մասնացկության դեմ ռազմավարական հայցերը (SLAPP) չարաշահող իրավական գործողություններ են, որոնք ձեռնարկում են հարուստ և որոշակի իշխանություն ունեցող դատավարական կողմերը՝ խաթարելու լրագրողների, ակտիվիստների, իրավապաշտպանների և հանրային դիտորդների կողմից իրականացվող աշխատանքը։ Հայաստանում իշխանություն ունեցող սուբյեկտները, ինչպիսիք են հանքարդյունաբերող կազմակերպությունները, քաղաքական գործիչներն ավելի ու ավելի են օգտագործում SLAPP-ները՝ ճնշելու բնապահպանական ակտիվիզմը, մարդու իրավունքների ջատագությունը և լրատվամիջոցներին: Հայաստանյան քաղհասարակության կողմից արդեն իսկ փաստաթղթավորվել է SLAPP հատկանիշներ պարունակող ավելի քան 25 դեպք, ինչը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք աճող մարտահրավերի հետ։

Այս դատական հայցերը քամում են քաղաքացիական նախաձեռնությունների ֆինանսական և մարդկային ռեսուրսները, խաթարում և սառեցնում են վերջիններիս գործունեությունը, ինչն էլ, իր հերթին, ստեղծում է այնպիսի մթնոլորտ, երբ այլ քաղհասարակության կազմակերպություններ և ակտիվիստներ, տեսնելով իրողությունը, խուսափում են բարձրաձայնել հանրային կարևոր խնդիրների մասին:

Դասընթացի մասնակիցները կիսվեցին իրենց փորձով և պատմեցին, թե ինչպես են SLAPP-ներն արդեն իսկ վնասել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը: ՀԿ-ները և իրավապաշտպանները ծախսում են բավական շատ ժամանակ և ռեսուրսներ՝ այս դատական հայցերից պաշտպանվելու համար՝ երկրորդային պլան մղելով իրենց հիմնական հասարակական գործունեությունը: Իրավական պաշտպանության ուժեղ մեխանիզմների բացակայությունն այս խնդիրն ավելի արդիական է դարձնում։

Պայքար Հայաստանում հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի դեմ. քաղաքացիական հասարակության զորեղացում
Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը (անգլերեն՝ Strategic Lawsuits Against Public Participation, հակիրճ՝ SLAPPs) գնալով առավել մտահոգիչ են դառնում Հայաստանում։ Այս հայցերը տարածաշրջանային և առավել գլոբալ իրողություններ են, երբ առանձին ազդեցիկ սուբյեկտներ, բիզնեսն ու կառավարությունները օգտագործում են իրավական միջոցներ՝ քննադատական ձայները՝ ակտիվիստներին, իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղաքացիական հասարակությունը, ահաբեկելու և լռեցնելու նպատակով։ Հայաստանում նմանատիպ հայցերը մեծ մարտահրավեր են ժողովրդավարական սկզբունքների ու բարեփոխումների համար, բացասաբար են ազում մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության վրա։ Նկատի ունենալով այսօրինակ հայցերի աճը Հայաստանում՝ այս երևույթը թիրախ խմբերի հետ ավելի մանրամասն քննարկելու կարիք կա, իսկ թիրախ խմբերը կարող են լինել բնապահպան ակտիվիստները, իրավապաշտպանները, ակտիվիստները, լրագրողներն ու մեդիան։

Աշխատարանի մասին

19 սեպտեմբեր, 10:00-14:00, 20 սեպտեմբեր, 10:00-13:00, հասցե՝ Երևան, Սարյան 24/5

Երկօրյա այս աշխատարանը նախաձեռնել է Մարդու իրավունքների տուն Երևանը՝ Հյուման ռայթս հաուս հիմնադրամի հետ համատեղ։ Այն նպատակ ունի մեկտեղելու հայաստանյան քաղաքացիական հասարակությունը և SLAPP-երի թիրախ խմբերը՝ բարձրացնելու նրանց իրազեկվածությունն ու գիտելիքները SLAPP-երի մասին, նույնականացնելու այսօրինակ հայցերը, քննարկելու և մշակելու դրանց հակազդելու արդյունավետ միջոցները։

Մասնակիցների մասին

Այս աշխատարանը նախատեսված է քաղաքացիական հասարակության, մեդիա և լրագրողական համայնքը ներկայացնող մասնակիցների, ինչպես նաև իրավապաշտպանների համար, հատկապես նրանց, ովքեր նմանատիպ հայցերի թիրախ են դարձել։ Այն նաև օգտակար կլինի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ջատագովության հարցերով զբաղվող մասնագետների և Հայաստանում Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի աշխատակիցների համար, որոնք զբաղվում են խոսքի ազատության իրավունքի հետ կապված հարցերով։

Գրանցվել այստեղ։

Flyer-SLAPPs Workshop

Աշխատանք. Ադմինիստրատիվ օգնական
Մարդու իրավունքների տուն Երևանը (ՄԻՏ Երևան) փնտրում է ադմինիստրատիվ օգնականի (լրիվ դրույք ներգրավվածությամբ):

Ադմինիստրատիվ օգնականը պատասխանատու է ՄԻՏ Երևանի ընթացիկ աշխատանքների արդյունավետ կազմակերպման և իրականացման համար՝ համապատասխան ՄԻՏ Երևանի գործողությունների պլանի: Նա օգնում է և հաշվետու է ծրագրերի համակարգողին և տեխնիկական համակարգողին:

Ստորև նշված պարտականությունները սահմանում, սակայն չեն սահմանափակում ՄԻՏ Երևանի կողմից նախատեսվող այլ համապատասխան գործառույթներ․

ծրագրերի համակարգողի և տեխնիկական համակարգողի հետ միասին կազմակերպել դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ և այլ միջոցառումներ, մասնավորապես՝ մասնակիցների, դասընթացավարների հետ հաղորդակցություն, տրանսպորտի, հյուրանոցի ամրագրում (կազմակերպում) և այլն,

կազմել վերոնշյալների ամփոփ արձանագրություններ և դրանք ուղարկել ՄԻՏ Երևանի նախագահին և խորհրդին,

կազմակերպել և արձանագրել ՄԻՏ Երևանի խորհրդի աշխատանքներն ու աշխատանքային հանդիպումները,

կազմել ՄԻՏ Երևանի խորհրդի և ընդհանուր ժողովի նիստերի արձանագրությունները, թարգմանել դրանք անգլերեն,

պատասխանատու լինել ՄԻՏ Երևանի սոցիալական ցանցերի էջերի և կայքի գործառնության համար, մասնավորապես` պատրաստել հայերեն և անգլերեն նյութեր սոցիալական ցանցերով տարածելու համար, լցնել կայքը բովանդակությամբ, թարմացնել բովանդակությունը ըստ անհրաժեշտության և այլն,

հետևել էլ. հասցեին, պատասխանել նամակներին, պատասխանել գրասենյակի հեռախոսազանգերին:

Որակավորում

Բարձրագույն կրթություն,

աշխատանքային փորձ ծրագրերի կազմակերպման և պլանավորման ոլորտում,

հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),

համակարգչային գիտելիքներ, մասնավորապես՝ Microsoft Office,

սոցիալական ցանցերի էջերի և կայքերի հետ աշխատանքային փորձ,

վերլուծելու կարողություն և ճշտապահություն,

թիմային աշխատանքի հմտություն,

պատշաճ թղթաբանություն վարելու և հագեցած գրաֆիկով աշխատելու կարողություն։

Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Աշխատանքի վայր. Երևան, ՄԻՏ Երևանի գրասենյակ

Ինչպես դիմել. Ուղարկեք ձեր կարճ ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը info@hrhyerevan.org էլ. հասցեին՝ նամակի վերնագրում գրելով «Ադմինիստրատիվ օգնական»: Ինքնակենսագրականն ուղարկել ոչ ուշ, քան մայիսի 10-ը, ժամը 18:00-ն:

Ուշացած դիմումները չեն քննարկվի: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ ՄԻՏ Երևանը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմողների հետ: