Աշխատանքի տևողությունը՝ մեկ տարի
Աշխատանքի սկիզբը՝ սեպտեմբեր, 2025 թ.
Դրույքը՝ կես դրույք (սեպտեմբերից դեկտեմբեր), լրիվ դրույք (դեկտեմբերից հետո)
Վայրը` Երևան
Մարդու իրավունքների տուն Երևանը փնտրում է ծրագրի համակարգող։ Ծրագրի նպատակն է զորեղացնել հայաստանյան քաղհասարակության դիմակայունությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Ծրագրի հիմնական իրականացնողը Մարդու իրավունքների տուն Երևանն է՝ համագործակցությամբ Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամի (Լեհաստան) և Սապարի հասարակական կազմակերպության (Վրաստան) հետ։
Աշխատանքային պարտականություններ
- Պլանավորել, համակարգել և վերահսկել ծրագրի ողջ ընթացքը,
- Մշակել ծրագրի գնահատման համակարգ և քննարկել այն ծրագրի գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ,
- Կառավարել ծրագրի բյուջեն և աշխատանքային ժամանակացույցը,
- Ապահովել ծրագրային բոլոր բաղադրիչների սահուն իրականացումը,
- Ապահովել ծրագրի տեսանելիությունը,
- Ապահովել տարբեր դերակատարների հետ համագործակցությունների ստեղծումն ու զարգացումը,
- Պատրաստել ծրագրի ընթացիկ և վերջնական հաշվետվություններ,
- Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը,
- Մասնակցել ծրագրին և Մարդու իրավունքների տուն Երևանի գործունեությանն առնչվող աշխատանքային այլ հանդիպումների, միջոցառումների, դասընթացների և այլն,
- 2025 թ. դեկտեմբերից համակարգել Մարդու իրավունքների տուն Երևանի գործունեությունը։
Որակավորումներ
- Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ծրագրերի համակարգման պաշտոնում։
- Լավ կազմակերպչական հմտություններ, մանրուքների հանդեպ ուշադրություն և միաժամանակ մի քանի առաջադրանքներ իրականացնելու ունակություն:
- Միջոցառումների կազմակերպման և իրականացման հմտություններ։
- Գերազանց հաղորդակցման հմտություններ և թիմային աշխատանքում համագործակցային մոտեցում:
- Համակարգչային ծրագրերի, ներառյալ՝ Microsoft Office Suite-ի (Word, Excel, PowerPoint) և ծրագրերի կառավարման ծրագրային ապահովման տիրապետում:
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։
Դիմելու ընթացակարգ
Խնդրում ենք ձեր թարմացված ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ վերնագիրը նշելով «ծրագրի համակարգող»։
Դիմելու վերջնաժամկետ՝ Օգոստոսի 24, 2025 թ․


