Մարդու իրավունքների տուն Երևանը «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպության (ERIM, նախկինում՝ ԱՅՐԵՔՍ Եվրոպա) հետ համատեղ իրականացվող «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհների մրցույթներ։
Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, անկախ ակտիվիստներին և անկախ լրատվամիջոցներին՝ շարունակելու իրենց գործունեությունը COVID-19-ի համաճարակի ընթացքում և դրանից հետո։
Մենք փնտրում ենք փոքր և միջին ՔՀԿ-ների, անկախ ակտիվիստների և անկախ լրատվամիջոցների, որոնք տուժել են համաճարակից և ունեն աջակցության կարիք՝ իրենց աշխատանքը շարունակելու և այն արդյունավետորեն կազմակերպելու համար։
Մրցույթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, ինչպես նաև տրամադրվող դրամաշնորհներին դիմելու հայտադիմումների ձևերը կարող եք գտնել կից:
Հայտադիմումների ընդունման ժամկետը երկարացվել է մինչև 2021 թ․ հոկտեմբերի 15-ը։
Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ։
Մարդու իրավունքների տուն Երևան,
22 սեպտեմբերի 2021 թ․, Երևան