Հարկ ենք համարում ընդգծել, որ փաստաբանների դերն անփոխարինելի է մարդու իրավունքների պաշտպանության գործում, և դրա արդյունավետ իրականացման համար փաստաբանները պետք է իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս լինեն անկախ ու ազատ և ամենակարևորը՝ զերծ բոլոր տեսակի ճնշման միջոցներից։ Ավելին, պետությունը պետք է պատշաճ պաշտպանություն տրամադրի նաև իրավապաշտպան-փաստաբանների ընտանիքի անդամներին՝ նրանց զերծ պահելով ահաբեկման կամ ճնշման ցանկացած գործողությունից։
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով իրավապաշտպան փաստաբան Սեդա Սաֆարյանի ու նրա ընտանիքի անդամների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև Սեդա Սաֆարյանի ազատ ու անկաշկանդ մասնագիտական-փաստաբանական գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ Մարդու իրավունքների տուն Երևանը ՀՀ դատախազությանն ու ոստիկանությանը կոչ է անում՝
- իրականացնել բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննություն իրավապաշտպան-փաստաբան Սեդա Սաֆարյանի դստերն ու ազգականներին բռնության ենթարկելու դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցանքը փաստաբան Սեդա Սաֆարյանի մասնագիտական գործունության կատարման հետ կապված լինելու վարկածը, պարզելու, մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
28 ապրիլի 2020 թ․, Երևան
Մարդու իրավունքների տուն Երևան