Աշխատանք. Ադմինիստրատիվ օգնական

Մարդու իրավունքների տուն Երևանը (ՄԻՏ Երևան) փնտրում է ադմինիստրատիվ օգնականի (լրիվ դրույք ներգրավվածությամբ):

Ադմինիստրատիվ օգնականը պատասխանատու է ՄԻՏ Երևանի ընթացիկ աշխատանքների արդյունավետ կազմակերպման և իրականացման համար՝ համապատասխան ՄԻՏ Երևանի գործողությունների պլանի: Նա օգնում է և հաշվետու է ծրագրերի համակարգողին և տեխնիկական համակարգողին:

Ստորև նշված պարտականությունները սահմանում, սակայն չեն սահմանափակում ՄԻՏ Երևանի կողմից նախատեսվող այլ համապատասխան գործառույթներ․

  • ծրագրերի համակարգողի և տեխնիկական համակարգողի հետ միասին կազմակերպել դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ և այլ միջոցառումներ, մասնավորապես՝ մասնակիցների, դասընթացավարների հետ հաղորդակցություն, տրանսպորտի, հյուրանոցի ամրագրում (կազմակերպում) և այլն,
  • կազմել վերոնշյալների ամփոփ արձանագրություններ և դրանք ուղարկել ՄԻՏ Երևանի նախագահին և խորհրդին,
  • կազմակերպել և արձանագրել ՄԻՏ Երևանի խորհրդի աշխատանքներն ու աշխատանքային հանդիպումները,
  • կազմել ՄԻՏ Երևանի խորհրդի և ընդհանուր ժողովի նիստերի արձանագրությունները, թարգմանել դրանք անգլերեն,
  • պատասխանատու լինել ՄԻՏ Երևանի սոցիալական ցանցերի էջերի և կայքի գործառնության համար, մասնավորապես` պատրաստել հայերեն և անգլերեն նյութեր սոցիալական ցանցերով տարածելու համար, լցնել կայքը բովանդակությամբ, թարմացնել բովանդակությունը ըստ անհրաժեշտության և այլն,
  • հետևել էլ. հասցեին, պատասխանել նամակներին, պատասխանել գրասենյակի հեռախոսազանգերին:

Որակավորում

  • Բարձրագույն կրթություն,
  • աշխատանքային փորձ ծրագրերի կազմակերպման և պլանավորման ոլորտում,
  • հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
  • համակարգչային գիտելիքներ, մասնավորապես՝ Microsoft Office,
  • սոցիալական ցանցերի էջերի և կայքերի հետ աշխատանքային փորձ,
  • վերլուծելու կարողություն և ճշտապահություն,
  • թիմային աշխատանքի հմտություն,
  • պատշաճ թղթաբանություն վարելու և հագեցած գրաֆիկով աշխատելու կարողություն։

Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Աշխատանքի վայր. Երևան, ՄԻՏ Երևանի գրասենյակ

Ինչպես դիմել. Ուղարկեք ձեր կարճ ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ նամակի վերնագրում գրելով «Ադմինիստրատիվ օգնական»: Ինքնակենսագրականն ուղարկել ոչ ուշ, քան մայիսի 10-ը, ժամը 18:00-ն:

Ուշացած դիմումները չեն քննարկվի: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ ՄԻՏ Երևանը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմողների հետ: