Լրագրողների գործունեությունն անգնահատելի է մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ու իրավունքի գերակայության խթանման, թափանցիկության ու հրապարակայնության ապահովման առումով, ինչպես նաեւ ոստիկանական գործողությունների համաչափությունը գնահատելու, կարևոր իրադարձությունների վերաբերյալ հանրությանն օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու գործում։
Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը․
- իրականացնել օբյեկտիվ քննություն վերը նշված միջադեպի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ, իսկ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստը հաստատվելու դեպքում՝ պատասխանատվության միջոցներ ձեռնարկել խախտում թույլ տված ոստիկանների նկատմամբ,
- ձեռնպահ մնալ լրագրողների մասնագիտական աշխատանքը սահմանափակելու կամ դրան խոչընդոտելու որևէ գործողություններից,
- ստեղծել նպաստավոր պայմաններ լրագրողների կողմից իրենց մասնագիտական աշխատանքն առավել անվտանգ ու արդյունավետ իրականացնելու նպատակով։
17 հունիսի 2020թ․, Երևան
Մարդու իրավունքների տուն Երևան