Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունները և սույն Կոնվենցիան ստորագրող մյուս պետությունները,
Վերհիշելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան (ETS Հ-5, 1950թ.) և դրան կից արձանագրությունները, Եվրոպական սոցիալական խարտիան (ETS Հ-35, 1961թ., լրամշակված 1996թ., ETS Հ-163), Եվրոպայի Խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ գործողությունների ծրագրի մասին կոնվենցիան (ETS Հ-197, 2005թ.) և Սեռական շահագործումից և սեռական ոտնձգություններից երեխաների պաշտպանության մասին Կոնվենցիան (ETS Հ-201, 2007թ.);
Վերհիշելով Նախարարների կոմիտեի Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներին ուղղված հետևյալ հանձնարարականները՝ Հ-Rec(2002)5 Հանձնարարականը՝ “Բռնությունից կանանց պաշտպանելու մասին”, Հ-CM/Rec(2007)17 Հանձնարարականը՝ գենդերային հավասարության չափորոշիչների և մեխազնիզմների մասին, Հ-CM/Rec(2010)10 Հանձնարարականը՝ Հակամարտությունների կանխարգելման և լուծման և խաղաղության հաստատման ընթացքում կանանց և տղամարդկանց դերի մասին, և համապատասխան այլ հանձնարարականներ;
Հաշվի առնելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի աճող նախադեպային իրավունքը, որով կարևոր չափոփորշիչներ են ամրագրվում կանանց դեմ բռնության ոլորտում;
Հաշվի առնելով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (1966թ.), Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (1966թ.), Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան (“ՍԻԴԱ”, 1979թ.) և դրա Կամընտիր արձանագրությունը (1999թ.), ինչպես նաև “Կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ” ՍԻԴԱ կոմիտեի Ընդհանուր բնույթի Հ-19 (1992) Հանձնարարականը, Երեխայի իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան (1989թ.) և դրա Կամընտիր արձանագրությունները (2000թ.) և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան (2006թ.);
Հաշվի առնելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի Կանոնադրությունը (2002թ.); Վերհիշելով միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները և հատկապես Ժնեևի IV-րդ կոնվենցիան Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին (1949թ.) և դրան կից I-ին և II-րդ Լրացուցիչ արձանագրությունները (1977թ.);
Դատապարտելով կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության բոլոր ձևերը;
Գիտակցելով, որ կանանց և տղամարդկանց միջև փաստական և իրավաբանական հավասարությունը վճռորոշ գործոն է հանդիսանում կանանց նկատմամբ բռնությունը կանխելու գործում;
Գիտակցելով, որ կանանց նկատմամբ բռնությունը իրենից ներկայացնում է կանանց և տղամարդկանց միջև պատմականորեն անհավասար իշխանական հարաբերությունների դրսևորում, որոնք հանգեցրել են տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ գերիշխող դիրքի հաստատմանն ու խտրականության և կանանց լիարժեք առաջխաղացման արգելակմանը;
Գիտակցելով կանանց նկատմամբ բռնության որպես գենդերային հիմքով բռնության խորքային բնույթը, և այն, որ կանանց նկատմամբ բռնությունը հանդիսանում է այն կարևորագույն սոցիալական մեխանիզմներից մեկը, որոնց օգնությամբ կանայք ստիպված են լինում ենթակա դիրք զբաղեցնել տղամարդկանց նկատմամբ;
Գիտակցելով, խորը մտահոգությամբ, որ կանայք և աղջիկները հաճախ ենթարկվում են բռնության այնպիսի ծանր ձևերի, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը, սեռական հետապնդումը, բռնաբարությունը, հարկադիր ամուսնությունը, հանուն այսպես կոչված “պատվի” կատարվող հանցագործությունները և կանանց սեռական օրգանների խեղումը, որպիսի հանցագործություններն հանդիսանում են կանանց և աղջիկների մարդու իրավունքների ծանր խախտումներ և իրենցից ներկայացնում կանանց և տղամարդկանց միջև հավասարության հասնելու հիմնական խոչընդոտներից մեկը;
Գիտակցելով մարդու իրավունքների այն շարունակվող խախտումները, որոնք տեղի են ունենում քաղաքացիական բնակչության վրա ազդող զինված հակամարտությունների ընթացքում, հատկապես՝ կանանց նկատմամբ լայնորեն տարածված կամ սիստեմատիկաբար իրականացվող բռնաբարությունների և սեռական այլ բռնության տեսքով, ինչպես նաև՝ գենդերային հիմքով բռնության աճի հնարավորությունները ինչպես այդ հակամարտություների ընթացքում, այնպես էլ դրանցից հետո;
Գիտակցելով, որ կանայք և աղջիկները, տղամարդկանց համեմատ, գտնվում են գենդերային հիմքով բռնության ավելի մեծ վտանգի տակ; Գիտակցելով, որ ընտանեկան բռնությունը կանանց նկատմամբ դրևորվում է ոչ համաչափորեն, և որ տղամարդիկ նույնպես կարող են ընտանեկան բռնության զոհ հանդիսանալ;
Գիտակցելով, որ երեխաները ընտանեկան բռնության զոհ են հանդիսանում՝ այդ թվում նաև ընտանիքում բռնությանը ականատես լինելով;
Տենչալով ստեղծել այնպիսի Եվրոպա, որն ազատ կլինի կանանց նկատմամբ բռնությունից և ընտանեկան բռնությունից,
Համաձայնեցին հետևյալի մասին՝