Ովքե՞ր ենք մենք
Մարդու իրավունքների տունը Հայաստանում ստեղծվել է 2012 թվականին:
Այսօր Տունն իր հարկի տակ միավորում է 6 կազմակերպություն:
Մարդու իրավունքների տուն Երևանը նպատակն է լինել անվտանգ, մատչելի և ընդհանուր տարածք ակտիվիստների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, շարժումների, քաղաքացիական նախաձեռնությունների և իրավապաշտպանների համար, ովքեր հաճախ թրախավորվում են իրենց կատարած աշխատանքի համար:
Մեր Պատմությունը
«Մարդու իրավունքների տուն Երևանը» (այսուհետ՝ ՄԻՏ Երևան) ներկայումս միավորում է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում աշխատող 6 կազմակերպությունների: ՄԻՏ Երևանի գործունեության հիմնական ոլորտը իրավապաշտպանների պաշտպանությունն է:
«Մարդու իրավունքների տուն Երևանը» դարձել է Հյուման Ռայթս Հաուս Ցանցի անդամ 2012-ին և գրանցվել է Հայաստանում 2014-ին: Այն նաև հարթակ է քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների, շարժումների և քաղաքացիական նախաձեռնությունների համար` միավորելու ջանքերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար: ՄԻՏ Երևանը նաև Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամ է:
Կազմակերպություններ
ՓԻՆՔ-ը հիմնադրվել է Հայաստանում, 2007թ-ին: Կազմակերպության նպատակն է ստեղծել ապահով միջավայր ԼԳԲՏ մարդկանց համար` խթանելով իրավական, հոգեբանական, սոցիալական պաշտպանությունն ու բարեկեցությունը:
2003 թվականին Հայաստանում հիմնադրված «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի առաքելությունն է բարձրացնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց ընտանիքներ անդամների կյանքի որակը:
Կանանց Ռեսուրսային Կենտրոնը (ԿՌԿՀ ) հետսովետական Հայաստանում հիմնված առաջին ռեսուրսային կենտրոնն է երիտասարդ կանանց համար: ԿՌԿՀ գործում է կանանց մարդու իրավունքների, վերարտադրողական և սեռական իրավունքների, սեռական բռնության և հակամարտությունների կարգավորման ու խաղաղության հաստատման գործում կնոջ դերի շրջանակներում:
«Սոցիոսկոպը» հետազոտական հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2008թ.–ին մի խումբ երիտասարդ հասարակագետների նախաձեռնությամբ։
Հայաստանի ՊԵՆ կենտրոնը հանդիսանում է միջազգային ՊԵՆ-ի պաշտոնական անդամ, որը պատմականորեն ամենահին հասարակական կազմակերպությունն է՝ հիմնաված Լոնդոնում 1921-ին։ Կենտրոնը միացել է ՊԵՆ-ի հռչակագրին և հիմնականում գործունեություն է ծավալում ի պաշտպանություն խոսքի և արտահայտման ազատության, հեղինակային իրավունքների, բանտարկյալ կամ հալածյալ գրողների և լրագրողների իրավունքների պաշտպանության ուղղություններով։ Կենտրոնը հիմնադրվել է 1991-ին Գևորգ Էմինի կողմից, հետագայում կենտրոնի քարտուղար է եղել իրաբապաշտպան Միկա Դանիելայնը։ 2020-ի սկբից կենտրոնը դարձել է Երևանի Մարդու Իրավունքների Տան անդամ կազմակերպություն։
ՍԲՃԿ-ը տրամադրում է անվճար ծառայություններ /հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություն/ սեռական բռնության ենթարկված անձանց ՀՀ ամբողջ տարածաշրջանով: Թեժ գիծ: 077 99 12 80 Աշխատանքային ժամեր` 24/7 ՍԲՃԿ-ը տրամադրում է տեղեկատվություն ՀՀ-ում առկա ռեսուրսների մասին և օգնում է հաղթահարել առկա և նախկինում կատարված սեռական բռնության հետևանքները և վերականգնել Ձեր անձնական կյանքի վերահսկողությունը: ՍԲՃԿ-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները` — Թեժ-գիծ /խորհրդատվություն հեռախոսով/ — Անձնական խորհրդատվություն /անմիջական հանդիպման պայմաններում/ — ՍԲՃԿ-ի խորհրդատուները անհրաժեշտության դեպքում կարող են ուղեկցել Ձեզ այլ հաստատություններ՝ հիվանդանոց, ոստիկանություն և այլն:
Մեր Տեսլականը
ՄԻՏ Երևանը իրավապաշտպան անհատների ու կազմակերպությունների պաշտպանության,
զարգացման և գործունեության իրականացման ապահով և համագործակցային հարթակ է։
Մեր Առաքելությունը
Պաշտպանել, հզորացնել և աջակցել իրավապաշտպան անհատներին ու կազմակերպություններին Հայաստանում։
Մարդու իրավունքների տուն Երևանը նպատակ ունի.
ա) Միավորել ՄԻՏ Երևանի անդամ հասարակական կազմակերպությունների ջանքերը և խթանել ինչպես անդամ հասարակական կազմակերպությունների, այնպես էլ Հայաստանում
գործող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությամբ և զարգացմամբ զբաղվող այլ ոչ առևտրային կազմակերպությունների համագործակցությունը:
բ) ՄԻՏ Երևանը լինելու է անկախ կառույց, որի նպատակն է Հայաստանում գործող Մարդու իրավունքներով զբաղվող ոչ առևտրային կազմակերպություններին ընդհանուր տարածք և օժանդակ միջոցներ տրամադրելը. մասնավորապես` թույլ տալ օգտվել Միության գրադարանից, տրամադրել ինչպես դասընթացների և կոնֆերանսի սենյակներ, այնպես էլ հանդիպումների և իրավաբանական խորհրդատվության ծառայությունների համար նախատեսված տարածքներ:
գ) Հետևաբար, ՄԻՏ Երևանի նպատակն է խրախուսել և հեշտացնել մարդկանց մուտքը մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններ և խթանել մարդու իրավունքների ոլորտում կատարվող աշխատանքների, գործունեության տեսանելիությունը և մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում ներգրավված անհատների և կազմակերպությունների պաշտպանությունը: