Գլխավոր Ասամբլեան հրապարակում է սույն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը որպես առաջադրանք բոլոր ժողովուրդներին ու ազգերին, որպեսզի յուրաքանչյուր անհատ և հասարակության յուրաքանչյուր մարմին, մշտապես նկատի ունենալով այս Հռչակագիրը, ձգտի ուսուցման ու կրթության միջոցով նպաստելու այս իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգալից վերաբերմունքին և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումներով ապահովելու դրանց համընդհանուր արդյունավետ ճանաչումն ու պահպանումը թե՛ անդամ պետությունների ժողովուրդների, և թե՛ դրանց իրավասության տակ գտնվող տարածքների ժողովուրդների կողմից: