Սույն դաշնագրին մասնակից պետությունները, ուշադրության առնելով այն հանգամանքը, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված սկզբունքներին համապատասխան մարդկության ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը,
ընդունելով, որ այդ իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից,
ընդունելով, որ Մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագրի համաձայն քաղաքացիական և քաղաքական ազատությունից օգտվող և վախից ու կարիքից ազատագրված մարդկային ազատ անհատի իդեալը կարող է իրականանալ միայն այն դեպքում, եթե ստեղծվեն այնպիսի պայմաններ, երբ ամեն ոք կարող է օգտվել իր տնտեսական, սոցիալական ու կուլտուրական իրավունքներից, այնպես, ինչպես իր քաղաքացիական ու քաղաքական իրավունքներից,
ուշադրության առնելով այն հանգամանքը, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ պետությունները պարտավոր են խրախուսել մարդու իրավունքների և ազատությունների համընդհանուր հարգանքն ու պահպանումը,
ուշադրության առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր առանձին մարդ, պարտավորություններ ունենալով մյուս մարդկանց ու այն կոլեկտիվի նկատմամբ, որին նա պատկանում է, պետք է հետամուտ լինի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքների խրախուսմանն ու պահպանմանը, համաձայնում են ներքոհիշյալ հոդվածների մասին.
Քաղաքացիական և Քաղաքական Իրավունքների Մասին Միջազգային Դաշնագիր PDF
- 14 Հուլիսի, 2020
- Posted by: Marine Akelyan
- Categories: