Ովքե՞ր ենք մենք

Մարդու իրավունքների տունը Հայաստանում ստեղծվել է 2012 թվականին:

Այսօր Տունն իր հարկի տակ միավորում է 6 կազմակերպություն:

Մարդու իրավունքների տուն Երևանը  նպատակն է լինել անվտանգ, մատչելի և ընդհանուր տարածք ակտիվիստների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, շարժումների, քաղաքացիական նախաձեռնությունների և իրավապաշտպանների համար, ովքեր հաճախ թրախավորվում են իրենց կատարած աշխատանքի համար:

maxresdefault

Մեր պատմությունը

2012

Հյուման Ռայթս Հաուս Ցանցի անդամակցություն

«Մարդու իրավունքների տուն Երևանը» (այսուհետ՝ ՄԻՏ Երևան) ներկայումս միավորում է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում աշխատող 6 կազմակերպությունների: ՄԻՏ Երևանի գործունեության հիմնական ոլորտը իրավապաշտպանների պաշտպանությունն է:
«Մարդու իրավունքների տուն Երևանը» դարձել է Հյուման Ռայթս Հաուս Ցանցի անդամ 2012-ին։

2014

Գրանցումը Հայաստանում

Կազմակերպությունը գրանցվել է Հայաստանում 2014 թվականին: Այն նաև հարթակ է քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների, շարժումների և քաղաքացիական նախաձեռնությունների համար` միավորելու ջանքերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար: ՄԻՏ Երևանը նաև Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամ է:

Կազմակերպություններ

ՓԻՆՔ

ՓԻՆՔ-ը հիմնադրվել է Հայաստանում, 2007թ-ին: Կազմակերպության նպատակն է ստեղծել ապահով միջավայր ԼԳԲՏ մարդկանց համար` խթանելով իրավական, հոգեբանական, սոցիալական պաշտպանությունն ու բարեկեցությունը:

Ավելին

Իրական աշխարհ, իրական մարդիկ

2003 թվականին Հայաստանում հիմնադրված «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի առաքելությունն է բարձրացնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց ընտանիքներ անդամների կյանքի որակը:

Ավելին

Կանանց ռեսուրսային կենտրոն

Կանանց ռեսուրսային կենտրոնը (ԿՌԿ) հետսովետական Հայաստանում 2003թ.-ին հիմնված առաջին ռեսուրսային կենտրոնն է երիտասարդ կանանց համար: ԿՌԿ-ն առաջնորդում է հավաքական պայքար՝ Հայաստանում հայրիշխանական համակարգերին մարտահրավեր նետելու և փոխակերպելու համար։ Իր գործունեությամբ ՀԿ-ն ձգտում է հասարակության մեջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալ-մշակութային և օրենսդրական դաշտերի վրա:

Ավելին

Սոցիոսկոպ

«Սոցիոսկոպ» ՀԿ-ն հիմնադրվել է 2008 թվականին երեք կին սոցիալական հետազոտողների կողմից՝ իրավապաշտպան քաղաքացիական հասարակությանը հետազոտական գիտելիքով օժանդակելու նպատակով։  Սոցիոսկոպի հետազոտությունները վերլուծում են հայաստանյան քաղաքացիական շարժումները և քաղաքացիական հասարակության հիմնախնդիրները, մարդու իրավունքները, մեդիա դիսկուրսը, գենդերային հարցերը և ԼԳԲՏ համայնքի խնդիրները։ Հետազոտություները նաև քննում են իշխանության, սեռականության, մշակույթի և ազգի գերիշխող հավաքական գիտելիքի, պատերազմի, խաղաղության և ապագայի հարցերը։

Ավելին

Հայաստանի ՊԵՆ կենտրոն

PEN Հայաստանի ՊԵՆ կենտրոնը հանդիսանում է միջազգային ՊԵՆ-ի պաշտոնական անդամ, որը պատմականորեն ամենահին հասարակական կազմակերպությունն է՝ հիմնված Լոնդոնում 1921թ․-ին։ Կենտրոնը միացել է ՊԵՆ-ի հռչակագրին և հիմնականում գործունեություն է ծավալում ի պաշտպանություն խոսքի և արտահայտման ազատության, հեղինակային իրավունքների, բանտարկյալ կամ հալածյալ գրողների և լրագրողների իրավունքների պաշտպանության ուղղություններով։ 

Ավելին

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը հիմնադրվել է և գործում է ՀՀ-ում 2008 թվականից։ ՍԲՃԿ-ն ֆեմինիստական սկզբունքներով առաջնորդվող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է սեռական բռնության ենթարկված անձանց աջակցությանն ու իրավունքների պաշտպանությանը:

Ավելին

Մեր Տեսլականը

ՄԻՏ Երևանը իրավապաշտպան անհատների ու կազմակերպությունների պաշտպանության, զարգացման և գործունեության իրականացման ապահով և համագործակցային հարթակ է։

Մեր Առաքելությունը

Պաշտպանել, հզորացնել և աջակցել իրավապաշտպան անհատներին ու կազմակերպություններին Հայաստանում։ Մարդու իրավունքների տուն Երևանը նպատակ ունի.

ա)

Միավորել ՄԻՏ Երևանի անդամ հասարակական կազմակերպությունների ջանքերը և խթանել ինչպես անդամ հասարակական կազմակերպությունների, այնպես էլ Հայաստանում գործող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությամբ և զարգացմամբ զբաղվող այլ ոչ առևտրային կազմակերպությունների համագործակցությունը:

բ)

ՄԻՏ Երևանը լինելու է անկախ կառույց, որի նպատակն է Հայաստանում գործող Մարդու իրավունքներով զբաղվող ոչ առևտրային կազմակերպություններին ընդհանուր տարածք և օժանդակ միջոցներ տրամադրելը. մասնավորապես` թույլ տալ օգտվել Միության գրադարանից, տրամադրել ինչպես դասընթացների և կոնֆերանսի սենյակներ, այնպես էլ հանդիպումների և իրավաբանական խորհրդատվության ծառայությունների համար նախատեսված տարածքներ:​

գ)

Հետևաբար, ՄԻՏ Երևանի նպատակն է խրախուսել և հեշտացնել մարդկանց մուտքը մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններ և խթանել մարդու իրավունքների ոլորտում կատարվող աշխատանքների, գործունեության տեսանելիությունը և մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում ներգրավված անհատների և կազմակերպությունների պաշտպանությունը:​

Մեր թիմը

Ժենյա Մայիլյան
Նախագահ

Նվարդ Մարգարյան
Ծրագրերի համակարգող

Իրինա Մաիլյան
Ֆինանսական մասի պատասխանատու

Մարդու Իրավունքների Տները

Կոնտակտներ

Travel and Aviation
Consulting

Consultants ranked firms on a scale of one to 10, based on prestige, firm culture, work-life balance, compensation, and other factors.

Financial Services
Consulting

We are a dynamic niche consulting firm that has been helping visionary financial services brands convey their true essence.

Business Services
Consulting

We have had to start competing on quality of life in a way that they never had to before — leading to higher ratings from consultants.

Energy and Environment
Consulting

Engage with consumers and inspire the media — we ensure brands are seen and heard in all the right places.

Consumer Products
Consulting

We are a company that offers design and build services for you from initial sketches to the final construction.

Surface Transport
& Logistics Consulting

The ConsultingWP firm scored highest for vacation policy, hours in the office, and overall satisfaction.

Our mission

In 1990, ConsultingWP combined with Inception Analysis, Incorporated to strengthen its expertise in energy matters and opened its first office in Cupertino. Since then, the company has expanded throughout the United States and Europe to more than 300 people.

We know our clients’ brands inside and out to create bespoke campaigns that bring the brand story to life, engage with consumers and inspire the media.

  • Work fewer hours & make money
  • Phenomenal success in our target
  • Retain, high-paying customers
  • You’ll get more done in less time
  • Leadership skills to manage team
  • Generating millions of dollars

Our experience

Financial Services 87%
Business Services 75%
Consumer Products 63%
Energy and Environment 50%
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.