«Մարդու իրավունքների տուն Երևան» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՄԻՏ Երևան) հասարակական շինությունների, գրասենյակների ու գրասենյակային տարածքների ներքին դիզայնի աշխատանքներով զբաղվող կազմակերպություններին ու անհատներին հրավիրում է ներկայացնելու ՄԻՏ Երևանին պատկանող շինության (գրասենյակային տարածքի) ներքին դիզայնի, 3D մոդելավորման կատարման ու նախահաշվի կազմման աշխատանքների (այսուհետ՝ Աշխատանքներ) գնառաջարկներ։
Շինության բնութագիրը, Աշխատանքների ծավալն ու մանրամասները․
Հասցեն՝ Երևան, Հովսեփ Էմինի 119/2` Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հարևանությամբ․
Շինության նպատակային նշանակությունը՝ Երևանի քաղաքապետի համապատասխան թույլտվության հիման վրա շինությունը վերակառուցվում և վերանորոգվում է հասարակական նշանակության շինության և ծառայելու է որպես գրասենյակային տարածք ՄԻՏ Երևանի աշխատակազմի և անդամ կազմակերպությունների համար, ի թիվս այլնի։
Աշխատանքների ծավալը՝ Աշխատանքները պետք է կատարվեն շինության՝ շուրջ 300 քմ ընդհանուր մակերեսով երկու հարկերում․
Վերանորոգվող հարկերի նպատակային նշանակությունը՝
Վերանորոգվող հարկերից առաջինը (կիսանկուղային հարկ) ծառայելու է որպես ժամանակավոր կացարան կազմակերպության հյուրերի համար, հարկը նաև օգտագործվելու է որպես ընդհանուր տարածք, օրինակ՝ խոհանոց և այլն․
Հարկերից երկրորդը ծառայելու է որպես բաց աշխատանքային տարածք, գրադարան, խորհրդատվական սենյակ, ընդունարան և աշխատասենյակ։
Բոլորի մարդու իրավունքների հարգման, խտրականության բացառման ու իրավահավասարության ճանաչման հարցում զգայունությունը պարտադիր պայման է։
Գնառաջարկները պետք է ներկայացնել մինչև 2023 մայիսի 10-ը հետևյալ փոստային հասցեին՝ [email protected]։ Անհարժեշտ է նաև ուղարկել պորտֆոլիո՝ նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների առնվազն երեք նմուշով (կամ համապատասխան հղումներով)։
Մարդու իրավունքների տուն Երևան,
04-ը մայիսի 2023 թվական