Մարդու իրավունքների տուն Երևանը հայտարարում է տեսանյութի պատրաստման մրցույթ։ Տեսանյութի պատրաստումն իրականացվելու է «COVID-19. քաղաքացիական հասարակության ճկունություն ու կայունություն» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացնում է Մարդու իրավունքների տուն Երևանը՝ «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպության (ERIM, նախկինում՝ ԱՅՐԵՔՍ Եվրոպա) հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, անկախ ակտիվիստներին և անկախ լրատվամիջոցներին Արևելյան գործընկերության երկրներում՝ շարունակելու իրենց գործունեությունը COVID-19-ի համաճարակի ընթացքում և դրանից հետո։ Ծրագրի տևողությունը 48 ամիս է։
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կարող եք գտնել կից:
Մարդու իրավունքների տուն Երևան
23․09․2022, Երևան