Մարդու իրավունքների տուն Երևանը «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպության (ERIM) հետ համատեղ իրականացվող «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է արագ արձագանքման դրամաշնորհների մրցույթ` անկախ լրատվամիջոցների համար։
Ծրագրի նպատակն է աջակցել անկախ լրատվամիջոցներին՝ շարունակելու իրենց գործունեությունը COVID-19-ի համաճարակի ընթացքում և դրանից հետո։
Մենք փնտրում ենք անկախ լրատվամիջոցների, որոնք տուժել են համաճարակից և ունեն աջակցության կարիք՝ իրենց աշխատանքը շարունակելու և այն արդյունավետորեն կազմակերպելու համար։
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, ինչպես նաև տրամադրվող դրամաշնորհներին դիմելու հայտադիմումի ձևը կարող եք գտնել հետևյալ հղմամբ:
Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ։
Մարդու իրավունքների տուն Երևան,
09 մարտի 2022թ․, Երևան