Քաղաքացիական հասարակության թիրախավորումը 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում
Մարդու իրավունքների տուն Երևանը (ՄԻՏ Երևան), հավատարիմ իրավապաշտպաններին աջակցելու, պաշտպանելու և նրանց իրավունքներն առաջխաղացնելու իր առաքելությանը, մշտադիտարկել է ընտրությունների ընթացքում քաղաքացիական հասարակության թիրախավորման դեպքերը։ Մշտադիտարկումն իրականացվել է նախընտրական քարոզչության, դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում։ Բացի այդ՝ վերլուծության են ենթարկվել ընտրություններին մասնակից կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերը՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, իրավահավասարության ու խտրականության վերաբերյալ դրանց մոտեցումները վերհանելու նպատակով։