Զեկույցը կազմվել է «Իրավապաշտպանների իրավունքները. իրավապաշտպան գործունեությունը պաշտպանելու ու հզորացնելու սկզբունքներն ու նորմերը» գրքույկում ամրագրված սկզբունքներին ու նորմերին hամապատասխան։ Զեկույցում անդրադարձ է կատարվել նշված 16 սկզբունքներից ու նորմերից 10-ին, որոնցով արձանագրվել են խախտումներ։
Զեկույցում իրավապաշտպանների դեմ ոտնձգությունների դեպքերը ներառված են հետև- յալ երկու հիմնական չափանիշների հաշվառմամբ ու համադրմամբ՝ (1) անձի կողմից իրականացված գործունեության հանրօգուտ բնույթը՝ ուղղված մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, իրավունքի գերակայության ապահովմանն ու ժողովրդավարության հաստատմանը և (2) անձի կողմից իր գործունեության մեջ մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին հավատարիմ լինելը, մասնավորապես՝ բոլորի մարդու իրավունքների հարգումը, իրավահավասարության ճանաչումն ու խտրականության բացառումը։
Զեկույցում ներկայացվում են նշված սկզբունքներից ու նորմերից յուրաքանչյուրի հակիրճ բովանդակությունը, իրավապաշտպանների դեմ ոտնձգությունների դեպքերը, ինչպես նաև պետությանն ու հանրային գործունեություն իրականացնող այլ սուբյեկտներին արվող առաջարկությունները։ Առաջարկությունները ներկայացնելիս հաշվի է առնվել նաև վերը նշված գրքույկում ներկայացված միջազգային փորձը։ Մարդու իրավունքների տուն Երևանը հետամուտ է լինելու, որպեսզի սույն զեկույցում արված առաջարկությունները հաշվի առնըվեն մարդու իրավունքների ոլորտում քաղաքականությունների ու օրենքների մշակման ու դրանց հետագա կատարելագործման գործընթացներում։